Այսօր Արա Շիրազի ծննդյան օրն է

Այսօր քանդակագործ ու նկարիչ Արա Շիրազի ծննդյան օրն է․ նա կդառնար 83 տարեկան։ Արա Շիրազը՝ Արամազդ Կարապետյանը, տաղանդաշատ ծնողների ոչ պակաս տաղանդի տեր որդին է։ Նա ծնվել է 1941-ի հունիսի ութին՝ Երևանում՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում։

Այսօր Արա Շիրազի ծննդյան օրն է

Ավարտելով գեղարվեստա- թատերական ինստիտուտը՝ նա դառնում է հայաստանյան ամենահայտնի քանդակագործներից մեկը։ Նրան են վստահվում կարևորագույն արձաններն ու մահարձանները՝ հայտնի բանաստեղծների, քաղգործիչների, այդ թվում նաև իր ծնողների։

Այսօր Արա Շիրազի ծննդյան օրն է

Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի մեծագույն ու հանրահայտ պատկերասրահներում, նրան ճանաչում է հայկական սփյուռքը։ 1968-ից նկարիչների միության անդամ էր, ապա ընտրվել էր նախագահ։ 2009-ին նրան էր շնորհվել ժողնկարչի կոչում։

Այսօր Արա Շիրազի ծննդյան օրն է

2014-ի փետրվարի քսանչորսին ծանր վիճակում ինսուլտով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է ախտորոշվել։

Այսօր Արա Շիրազի ծննդյան օրն է

Գրեթե մեկ ամիս պայքարելով կյանքի համար՝ Արա Շիրազը մահացել է մարտի տասնյոթի գիշերը։ Նա ընդամենը յոթանասուներկու տարեկան էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: