Շատերի համար սիրելի դարձած երգիչներից Սարգիս Եղիազարյանը վերջին շրջանում ստեղծագործական բավականին ակտիվ փուլում է գտնվում։ Օրեր առաջ նա մի գեղեցիկ գործ էր ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին, իսկ հիամ մեկ այլ նոր գործի ներկայացումով է հանդես եկել։
Երգչի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Սիրահարվել եմ»։ Դժվար էչ վերնագրից անգամ գլխի ընկնել, որ նոր գործի թեման կրկին սերն է, սիրահարվածության հաճելի զգացողությունը։
Այս անգամ, ի տարբերություն նախորդի, երգը ներկայացվել է համապատասխան թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։
Երգի մեղեդին հեղինակել է Սարգիս Եղիազարյանը, իսկ խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Երգը վերջին շրջանում ստեղծված սիրային երգերի մեջ ամենից գեղեցիկ գործերից է և արդեն հասցրել է գնահատվել երգչի երկրպագուների կողմից՝ արժանանալով ջերմ արձագանքների։
Սարգիս Եղիազարյանի ներկայացրած նոր ու գեղեցիկ գործի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։