Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր….

Մեր օրերում երբեմն խաթարված ենք տեսնում մարդկանց հավատը, բայց մոր սրբազան կերպարը միշտ էլ ուղեկցում է մեզ, նա իրենով խորհրդանշում է կեցության չափանիշը, նաև մարդկային վշտի խտացումն է, իր տառապանքի մեջ` անսահման բարի ու գթառատ:

Մայրն է, որ իր մարդկայնության բարձունքից կյանքի դասեր է տալիս աշխարհին, արժանանում պաշտամունքի, դառնում ճշմարիտ բարոյականության հավատարմատար:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր....

Մայրը հայրենիքի անսասան ուժն է, կորստյան ցավի մարմնացում, կարոտի կսկիծ է, անձնվիրության բարձրագույն կերպար: Մայրը հույսի կերոն է, վստահության մարմնացում, կյանքը նորոգող էակ, սիրո նվիրական ուժ, ինքնամոռաց արարում: Մայրը ինքնայրում է, սիրո բերկրանք, կնոջ տեսքով գեղեցկություն, որ իր կենսասիրությամբ սրբացնում է կյանքը:

Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության տոն օր է, այլև որպես Ավետման տոն, որը մի քանի խորհուրդներ ունի: Այդ տոնական օրը մեզ նաև հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկված են մայրական խնամքից և մեծանում են` փայփայելով ընտանիք ունենալու միակ երազանքը:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր....

Հիշվում են այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհ գալուց` կախված իրենց ծնողների նախընտրություններից: Այդ տոն օրն առանձնահատուկ մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան մայրերի մասին, ովքեր լռությամբ կրում են կյանքի դժվարությունները, նույնիսկ ենթարկվում բռնությունների: Հիշվում են նաև բոլոր նրանք, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր....

Ավետման օրվա խորհրդով ցանկանանք բոլոր երեխաներին հանգիստ և ապահով կյանք իրենց մայրիկների գրկում և ձգտենք Աստվածամոր նման մեր մեջ կրել ամենայն աստվածայինը` բարություն, ազնվություն, սեր, անսահման զորություն և առաքինի ամեն-ամեն ինչ:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլորին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր, խաղաղ ու երջանիկ կյանք: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մեր հայուհիներին, որ համբերատար են ու կենսունակ, որ հավասարակշիռ են ու խոհեմ, ծանր բեռի տակ կքած են և խոնարհ, նվիրված են և ազատատենչ ու պայծառ ոգով:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր....
Շնորհավորում եմ բոլորին, որ իրենց հոգում այն հեռուներում անթեղած կարոտ ունեն ու անսահման սեր, նրանց, ովքեր գեղեցկությունն իրենց մեջ են կրում, ունեն մաքրագործող ուժ: Բազմաշերտ են շնորհավորանքներս` բոլորին ուղղված, բազմաթիվ են ցանկություններս` խաղաղությամբ օծված:

Ի բարօրություն մեր երկրի հավերժ և խաղաղ կեցության` շնորհավորում եմ բոլոր մայրերին, ցանկանում ժպիտներ, ուրախություն, հոգու անդորր....

Թող Ամենակարող Տերը խաղաղություն պարգևի հայոց աշխարհին, մարդկային ցավից ու այդ ցավի հաղթահարումից ծնված ոգու ամրություն տա որդեկորույս բոլոր մայրերին, տոկուն կամք և ամուր համբերություն: Խոնարհումս նրանց:

Понравилась статья? Поделиться с друзьями: