Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է. «Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ»

Այսօր՝ ապրիլի 5-ին, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկի՝ Ազատ Շերենցի ծննյան օրն է: Նա ծնվել է  1913թ. Թիֆլիսում:

Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է. «Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ»

Մանկությունն անց է կացրել Լենինականի (այժմ` Գյումրի) և Ստեփանավանի որբանոցներում: Աշխատել է որպես ցրիչ: Դերասանական գործունեությունն սկսել է 1931թ-ից: Մինչև 1934թ. խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում: 1934-37թթ սովորել է Մոսկվայի Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն-ստուդիայում:

1937-68թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռոզենկրանց) և այլն:

1968թ-ից բազմաթիվ դերեր է կերտել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է առանձնացնել` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հայրիկ» (1972թ.), «Տղամարդիկ»  (1973թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Քոչարի» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1994 թ. Երևանում Երևանում:

Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է. «Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ»

«Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ: Բարությունն է նրա դերասանական  արվեստի ուժը»: Այսպես են բնորոշում Ազատ Շերենցին:

Այսօր Ազատ Շերենցի ծննդյան օրն է. «Տարօրինակ բան՝ տեսնել անսահման դառնություն ու անսահման բարի մնալ»

Շերենցը շատ կոլորիտային դերասն էր, ֆիլմում կարող էր երևալ ընդամենը մի կադր, բայց հիշվեր ընդմիշտ: Իր յուրօրինակ խարիզման և կեցվածքը  գրավում էին ռեժիսորներին:

Նրա կերտած կերպարներից ամեն մեկն իր արժեքն ունի, սակայն Շերենցի գլուխգործոցը Հրանտ Մաթևոսյանի սցենարով նկարահանված բեմադրող ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի Ավագի կերպարն է:

Մի անգամ Շերենցն ամենայն լրջությամբ Մալյանին ասել է. «Հենրիկ, չի լինի, որ «սարերը» նորից նկարես»

Понравилась статья? Поделиться с друзьями: