«Ազգային երգիչ» նախագծի ևս մի հրաշալի կատարում, որ հուզել է ժուրիին

«Ազգային երգիչ» նախագիծը արդեն հասցրել է սիրվել և մեծ գնահատանքի արժանանալ հայ հասարակության կողմից: Այն ոչ միայն հնարավորություն է տալիս դրսևորվելու երիտասարդ, տաղանդավոր երգիչ-կատարողներին, այլև հիանալի հնարավորություն է կրկին անգամ հանրայնացնելու հայկական ժողովրդական երգերը՝ յուրաքանչյուր նոր կատարողի հետ նորովի հնչողությամբ և մեկնաբանությամբ: Նախագիծն արժեքավոր է բազմակողմանիորեն:

"Ազգային երգիչ" նախագծի ևս մի հրաշալի կատարում, որ հուզել է ժուրիին

Այս անգամ նախագծի շրջանակներում բեմում փայլել է երիտասարդ կատարող Անժելա Ավետիսյանը: Նա կատարել է գուսան Շերամի «Պարտեզում վարդեր բացված» գուսանական երգը: Երգը մինչ այս ունեցել է բազմաթիվ կատարումներ, յուրօրինակ մեկնաբանություններ: Անժելայի կատարումը գալիս է լրացնելու երգի հաջողված կատարումների շարքը՝ դառնալով սիրելի:

"Ազգային երգիչ" նախագծի ևս մի հրաշալի կատարում, որ հուզել է ժուրիին

 

Երգի կատարումը մեծ ոգևորությամբ և սիրով է ընդունվում հանդիսատեսի և ժուրիի անդամների կողմից: Նրանք երգի կատարման ընթացքում հիացական արձագանքներ էին տալիս, ինչն էլ վկայում էր այն մասին, որ կատարումն իսկապես հաջողված էր ու ստացված:

"Ազգային երգիչ" նախագծի ևս մի հրաշալի կատարում, որ հուզել է ժուրիին

Իսկ դահլիճը վերջում կատարումը ողջունում է պարզապես հոտնկայս ծափահարություններով ու ոգևորիչ բացականչություններով:

Հիանալի երգեցողություն ու ձայն ❤🔥Անժելա Ավետիսյան — Պարտեզում Վարդեր Բացված #ԱզգայինԵրգիչ #NationalSinger Season 1 Gala Show. Anjela Avetisyan

Опубликовано Armenian Love Songs Четверг, 21 ноября 2019 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: