Այսօր հայ հասարակությունը նշում է հայ մեծանուն բանաստեղծ մեծն Չարենցի ծննդյան օրը։ Հայ լեգենդ, ով ոչ միայն բացառիկ է եղել իր ուրույն ոճով, այլ նաև տարբեր սերունդների համար այն լավագույն ուսուցիչներից մեկը, ումից մշտապես կարելի է սովորել և սովորել։
Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրն իր հերթին տարբերվում է սեփական յուրօրինակությամբ, ինչպես նաև խորիմաստ գաղափարախոսությամբ։
Վերջինիս ստեղծագործություններն անգամ գրականագետների վերլուծություններում մշտապես առանցքային նշանակություն են ունենում, քանի որ Չարենցի ձեռագիրն իսկապես տարբեր է եղել շատերից։
Հայրենասիրության տարրերն իհարկե միշտ նկատելի են նրա աշխատանքներում։ Մեծն հանճարի մասին անգամ մյուս հայ մեծերն արտահայտվելիս շարունակ իրենց զարմանքն ու միևնույն ժամանակ նաև հիացմուքնն էին արտահայտում, թե նա որքան լավ էր կարողանում կարդալ նաև մարդկանց ներաշխարհն ու ոգին և իր տողերում նույնպես անդրադառնում այնպիսի կարոևր թեմաների, որոնք շատ դեպքերում անգամ հուզում էին մարդկանց։
Վարպետի հայրենասիրությունն անգամ անհնար էր չնկատել և չգնահատել անգամ իր ստեղծագործություններում։