Սիրված դերասանուհի Լիա Զախարյանն, ով ի դեպ հեռուստադիտողների կողմից բավական արագ կերպով հասցրեց սիրվել և նաև լայն պահանջարկ վայելել՝ վերջին շրջանում կարծես թե չի դադարում բավական հաճախ հայտնվել իր հետևորդների ուշադրության կենտրոնում։
Դերասանուհին տարբեր անգամներ պատրաստում է հարց ու պատասխաններ իր հետևորդների հետ անցկացնելու և այդ ամենն անում առավել քան անկեղծ կերպով։
Այս անգամ ևս Լիան բավական համարձակ էր գտնվել և պատասխանել իր երկրպագուների այնպիսի հարցերին, որոնց մինչ այժմ նա շարունակում էր չարձագանքել։
Հետևորդներից մեկի այն հարցին, թե ի վերջո ինչպիսի քայլեր է նա կատարել, որոնք ոչ այնքան սովորական են եղել, ինչին դերաանուհին տվել է իր բավական զարմանալի թվացող պատասխանը։
Նա նշել է, որ միշտ ինքն ապրել է խստության մեջ և ասես նման որոշում կայացնելու համար նա այն տարիքում էր գտնվում, որ արդեն չափահաս բավական հասուն մարդ էր։
Դերասանուհին նշել է, որ տանեցիներից թաքուն կերպով տոմս է գնել և մեկ օրով գնացել ՌԴ ու ետ վերադարձել։
Նա անկեղծացել է, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինքնաթիռն ինչպես է թռչում, ինչ զգացողություններ կարող է մարդ ապրել, երբ գտնվում է ամպերի մեջ, վերջապես որոնք են այն արագ սրտի բաբախյունները, երբ թռիչքի ժամանակ մարդը կարող է զգալ։