Ինչպես երեկ նշել էինք՝ սիրված դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդյան օրն էր։ Դերասանուհին դարձավ 60 տարեկան։
Նրա հոբելյանական գեղեցիկ այդ օրն անհավանական անակնկալներով լի կերպով էին նշել բոլոր այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր մշտապես սիրել են իրեն և իր մարդ տեսակը։
Աննա Էլբակյանի մտերիմ մարդիկ նրա ծննդյան օրվանից ընդամենը մի քանի օր առաջ անակնկալ էին նախապատրաստել իր համար և թատրոնի սրահում նրա համար ամենից ջերմ մարդկանցով շրջապատել Աննային և անակնկալ արել դերասանուհու համար։
Իր դտեր և փեսայի գլխավորությամբ հետաքրքիր անակնկալ էին դերասանուհու համար նախապատրաստել նրա մտերիմ մարդկանցով և թոռան անակնկալն էլ ասես այդ ամենում ամենից յուրօրինակն էր։
Հետաքրքիր երեկոյի ընթացքում նաև նրա ընկերներն ու մտերիմ մարդիկ մրցանակաբաշխություն էին կազմակերպել, որպեսզի դերասանուհին ինքն հանձներ բոլոր այն մտերիմ մարդկանց իր համար կարևոր անվանակարգերը, որոնք նրա կողքին են եղել կյանքի տարբեր փուլերում։
Իր իսկ անվան մրցանակն էլ դերասանուհին շնորհեց եղբորը՝ Սամվել Աբրահամյանին։ Այժմ նաև կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քնաի գեղեցիկ կադրեր։