Այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Քաղաքական ոլորտի ամենից նշանակալի ներկայացուցիչներից մեկն, ով երկրի նախագահ լինելուց զատ նաև տարբեր բնագավառներին շատ լավ տիրապետող անձ՝ մշտապես լավագույն օրինակն էր ծառայում երիտասարդ սերունդների համար։
Մինչ նախագահ դառնալը նա ևս ունեցել է տարբեր դժվարին ճանապարհներ իր կյանքում, որոնք հաղթահարել է բացառապես գերազանց կերպով։
Դպրոցից սկսած արդեն իսկ նկատելի էին նրա ձեռքբերումները։ Ստեփանակերտի միջնակարգ հաստատությունն սովորելով գերազանցությամբ՝ ապագա նախագահն հաճախում էր նաև ըմբշամարտի։
Սակայն դպրոցից հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ։ Վերջինիս գիտական ուսումնասիրման ազդարարվելն էլ կարծես թե սկսվեց հենց այդ տարիներից։
Նա սկսեց խորությամբ ուսումնասիրել քաղաքական և աստվածաբանական գրականություն, փիլիսոփայություն և շատ այլ կարևոր գիտություններ, որոնք նաև նրա ապագայի համար ևս դարձան կարևոր։
Նախագահ Քոչարյանն Հայաստան տեղափոխվելուց հետո Պոլիտեխնիկ ինստիտուտը ևս ավարտել է գերազանցությամբ։
Վերջինիս մուտքը դեպի քաղաքական դաշտ ասես ևս եղավ բավական նշանակալի։ Դառնալով նաև ՀՀ նախագահ՝ նրան վստահվեց երկրի անվտանգությունը։