Տարիներ առաջ հենց այս օրն էր, ինչ տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի բավական հայտնի ֆիլմի՝ «Նռան գույնը» կինոնկարի պրիմերան, որը նվիրված է Սայաթ-Նովային։
Վարպետի այս աշխատությունն ասես դարձավ նաև նրա այցեքարտը, որպեսզի իր անունն անգամ հնչեցնելիս շատ տեղերում չդադարեն նաև ծափահարություններն հնչեցվել հենց վարպեին ուղղված։
Տարիներ են արդեն անցել այդ ամենից, սակայն այն իր նշանակությունն ու կարևոր դերը երբեք չի կորցրել մարդկանց համար։
Վարպետի տուն-թանգարանում կարծես թե չի դադարում նաև զբոսաշրջիկների այն հոսքը, որոնք առաջին անգամ նրա մասին լսելիս չեն դադարում միշտ տպավորված լինել և շտապում են նաև նրա աշխատանքներին հենց մոտիկից ծանոթանալու համար։
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու վանքում։
Այս ֆիլմն այնքան հոջողություններ ունեցով ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, որ շատ նշանավոր, ինչպես նաև համաշխարհային լայն ճանաչում գտած արտիստների աշխատանքներում ևս փոքրիկ անդրադարձեր են կատարվել այս ամենին։
Նռան գույնը մեջբերված է եղել նաև համաշխարհային լայն ճանաչում գտած, ինչպես նաև նշանակալի մրցանակների արժանացած ֆիլմերում։
Այս նշանակալի ֆիլմն անգամ մեծ դեր է խաղացել համաշխարհային մեգաաստղ Մադոննայի Քնելու հեքիաթ տեսահոլովակի համար։ Շատ այլազգի արտիստներ ևս ոգեշնչված կերպով ստեղծագործել են հենց այս ֆիլմից մուսա ստանալով։