Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն է։ Շատերն են հավանաբար տեղյակ Գարեգին Բ-ի անցած հարուստ ուղուն, ով մշտապես առանձնացել է։
Նրա ծավալած աշխատանքային գործունեության ժամանակահատվածում շարունակվել են կառուցվել ավելի քան հարյուրից ավել եկեղեցիներ, ինչպես նաև վերանորոգվել շուրջ քառասունը։ Նրա ջանքերի շնորհիվ նաև մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Էջմիածնի Մայր Աթոռում։
Ավելին, քչերն են հավանաբար տեղյակ, որ հոգևոր այր լինելուց զատ Գարեգինը նաև հանդիսանում է տարբեր հասարակական կազմակերպություններում հոգաբարձուների խորհրդի նախագահ, ում գլխավորությաամբ էլ հենց շարուանկում են կյանքի կոչվել այնպիսի հայանպաստ որոշումներ, որոնք հայրենանվեր աշխատանքներ իրականացնելու կոչ են միայն պարունակում իրենց մեջ։
Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ լինելով հանդերձ նրա կատարած աշխատանքներն ասես է՛լ առավել քան նշանակալի կերպով շարունակ ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Հենց նրա շնորհիվ հիմնադրվել է նաև Սևանի Վազգենյան Դպրանոցը։ Դրանից զատ նաև Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։
Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ Հիշեցնենք, որ հայ Առաքելակայ Եկեղեցին ևս շարունակել է նաև նրա կողմից իրականացվող ամենից կարևոր և նշանակալի օրերին եկեղեցին սպասարկել ամենցի բարձր մակարդակով։
Նրա շնորհիվ նաև մի քանի կառույցներ սեփականաշնորհվել են և դարձել հայորդյաց տներ։