Այսօր սիրված երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է։ Վերջինիս մասին խոսելիս կարծես թե բավական շատ հիշողություններ կարող են յուրաքանչյուրն ունենալ, քանի որ իր հետաքրքիր մարդ տեսակն իսկապես մեծ ուշադրության էր արժանանում բոլորի կողմից։
Լուսահոգի երգչուհու կյանքից հեռանալուց հետո ասես շատերի մոտ ևս շատ բան փոխվեց։ Ոմանք եթե կարողացան համակերպվել ժամանակի ընթացքում այդ դաժան իրականության հետ, շատերն էլ կարծես թե էդպես էլ չհամակերպվեցին։
Տարիներ են արդեն անցել այդ ամենից հետո, սակայն մինչ այժմ էլ կարծես թե տարբեր պատճառներով պայմանավորված նրան շարունակ հիշում են և մշտապես լսում նաև նրա կատարումները։
Նշենք, որ Էլվինան իր արմատներով Արևմտյան Հայաստանից էր և դեռևս շատ վաղ տարիքից անգամ երգչուհին անչափ մեծ սեր և ձգտում ուներ երաժշտության նկատմամբ։
Դեռևս 12 տարեկան հասակում նա արդեն իսկ հասցրել էր գրանցել իր առաջին հաջողությունները, ով ի դեպ մասնակցելով օլիմպիադաների հասցրել էր առաջին իսկ տեղը զբաղեցնել։
Էլվինան թերևս ինքնուս կերպով կատարում էր մեծն Շառլ Ազնավուրի երգերից և մի գեղեցիկ օր էլ կարծես թե կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նրան նկատեց և հրավիրեց իր նորաստեղծ ջազզային քառյակը։
Հետագայում նաև Էլվինան կատարելագործվեց նաև որպես ջազային երգչուհի և իր իսկ տաղանդը նկատելի դարձրեց հենց այդ ոլորտում ևս։