Բավական լայն ճանաչում ունեցող համաշխարհային մեգաաստղ Քիմ Քարդաշյանն ասես չի դադարում հանրության ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվել և այդ ամենով պայմանավորված նա նաև իր հանրային հարթակն է օգտագործում ներկայիս իրավիճակներից դուրս գալու համար փորձելով կատարել հայանպաստ հրապարակումներ, որոնք իրենց իսկ չափով նաև օգտակար կարող են համարվել Արցախի համար։
Քիմն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հետաքրքիր մի հրապարակմամբ է կիսվել, որն ի դեպ միջազգային իրավունքի առաջատար փորձագետ Էրիկ Էսրայելյանի կողմից կատարված գրառումն է եղել, որում ի դեպ նա նաև նշել է այն մասին, թե նախ և առաջ ինչպիսի իրավիճակ է այժմ տիրում Արցախում։
Վերջինս կոչ է արել լայն ճանաչում ունեցող անձանց կիսվել իր հրապարակմամբ ևս, որն էլ ի դեպ իր հերթին տեղ է գտել նաև Քիմ Քարդաշյաի միկրոբլոգյան էջում։
«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանը քրիստոնյա հայերից մաքրելու համար»,- գրել է Էսրայելյանը։
Այս ամենից զատ նշենք, որ փորձագետն իր թվիթերյան էջում մի փոքր վաղ հրապարակել էր նաև մեկ այլ գրառում, որում նաև նա նշել էր, որ Բաքվի կողմից Արցախն այսպես շրջափակման մեջ պահելն ինքն անվանում է ցեղասպանություն։
Վերջինիս այս գրառումն ասես բավականին լայն քննարկում է ստացել նաև համացանցի օգտատերերի կողմից։