Ամռան շոգ օրերն ասես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բավական նկատելի կերպով աչքի ընկան։ Հատկապես օգոստոս ամսվա ազդարարվելուն պես կարծես թե կտրուկ սրացավ նաև օդի ջերմաստիճակը։
ՀՀ Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը Գագիկ Սուրենյանի կողմից ներկայացրել է նոր ցուցանիշների շեմը, որը վերաբերում է առաջիկա օրերին։
Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հայտարարություն է գրառել, որում ի դեպ նա նշել է, որ առաջիկա օրերն անհավանական կերպով գրանցելու են ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։
Ջերմային ֆոնը առաջիկայում նկատելի կերպով կլինի անչափ բարձր։ Հատկապես օգոստոսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում նշանակալի տարբերություններ կլինեն առկա նորմայից բարձրացման տեսքով։
Սուրենյանն իր հրապարակման մեջ նաև նշել է, որ խորհուրդ է տալիս բոլորին արևի ուժեղ ճառագայթներից պաշտպանվելու համար զերծ մնալ 11։00-ից մինչ 17։00 ընկած ժամանակահատվածում դուրս գալուց։
Վերջինիս պաշտոնական հայտարարությունն ասես բավական մեծ զգուշացում է նաև հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու համար և հարկ եղած դեպքում պարզապես ճիշտ աշխատանքներ իրականացնելու։
Այս օրերին խորհուրդ է տրվում նաև տանից դուրս գալուց պարդատիր կերպով կրել գլխարկ և ակնոցներ, ինչպես նաև ձեզ մոտ ունենալ ջուր։
Հիշեցնենք, որ այս ամռան ընթացքում սա թերևս առաջին նման նորմայից բարձր շոգ իրավիճակն է և այսպիսի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ նաև նկատվել են նախորդ տարիներին։