Հայկական մամուլն ասես ժամեր շարունակ չի դադարում գրել մի ցավալի իրողության մասին։ Այսօր կյանքից հեռացել է Հայաստանում բավական հայտնի փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով իր ծավալած աշխատանքային գործունեության շրջանակներում մշտապես աչքի էր ընկնում։
Վերջինիս մասնագիտական հնարավորություններն ասես այնքան էին թույլ տալիս, որպեսզի իր ասպարեզում նա համարվեր առաջատարներից մեկը։
Այսօր, սակայն ցավոք սրտի հայկական մամուլում հայտնվեց նաև նրա մասին կատարվածը, ում մտերիմ մարդկանցից մեկն ի դեպ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում այս մասին։
Հիշեցնենք, որ հունիսի վեցին նա Աշտարակ-Երևան ճանապարհին մոտոցիկլետով վարելիս է եղել և վթարի ենթարկվել, որից հետո էլ վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց և դեռևս շարունակում էր բժիշկների հսկողության տակ գտնվել։
Իր հետ կատարված դեպքից հետո Արսեն Մկրտչյանն անձամբ էր գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում և հանրությանն տեղեկացրել, որ իրեն բավական երկարատև բուժում է սպասվում։
Սակայն ինչպես հանգամանքները ցույց տվեցին, վերջինիս կյանքն այլևս փրկել չի հաջողվել բժիշկներին։
Հայկական մամուլն առավոտյան տեղեկացրեց, որ Արսեն Մկրտչյանը կյանքից հեռացել է։
Համբերություն ենք մաղթում նրա ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ նա իր ոլորտի ամենից առաջատար մասնագետներից մեկն էր և ինչպես իր աշխատանքում էր մշտապես աչքի ընկնում նույն կերպ էլ նաև իր մարդկային որակներով է նա շարունակում էր լավագույն օրինակ լինել շատերի համար։