Ապրիլի 24-ը թերևս օրացույցի այն օրերից մեկն է, որն հնարավոր չի լինի մոռանալ։
Թեպետ տարվա մեջ մեկ անգամ է գալիս և գնում այս օրը, սակայն հայ ժողովրդի ունեցած դառը հիշողություններն ու ներսում եղած վերքն այնքան մեծ են, որ առավոտից մինչ ուշ երեկո դեռևս չեն դադարում ծաղիկները ձեռքերին բռնած մեր հայրենակիցները ժամանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր անմեղ հայրենակիցների հիշատակին։
Հայոց պատմության էջերն անգամ թերթելիս ասես շարունակ կարելի է ականատեսը լինել այն հանգամանքի, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակների համար մշտապես պայքարել է արդարության համար։
Շուրջ մեկ դար առաջ հայի գենն ուզեցին բնաջնջել աշխարհի երեսից միայն նրա համար, որ ունի կրոն, մշակույթ, պատմություն և վերջապես հարուստ ինքնություն։
Թերևս այդ ամենից հետո անգամ մինչ մեր օրեր չեն դադարում շատերի կողմից դարձյալ ապօրինի քայլեր ձեռնարկվել կրկին անգամ հային աշխարհի երեսից ջնջելու համար։
ակայն ինչպես ասել են մեր մեծերը՝ հայ լինելն անգամ այնպիսի մեծ պատիվ է, որը պարզապես պետք է նախ և առաջ հասկանալ և նոր հպարտություն ապրել ու չմոռանալ սեփական պատմությունը։