ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը բավական սրացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Դեռ երեկ երեկոյան նա իրեն լավ չի զգացել և մի քանի օր նման վիճակով մնալուց հետո նոր զանգահարել է բժշկական օգնություն խնդրելով։
Բժիշկների այցից հետո պարզ է դարձել, որ վերջինիս վիճակն այնպես է սրացել, որ նրան պետք է եղել տեղափողել հիվանդանոց։
Դերասնուհու մոտ ստուգումներից հետո պարզ է դարձել որ առկա է թոքաբորբ։
Էրեբունի հիվանդանոցի շտապօգնության մեքենան նրան տեղափոխելով իրենց կենտրոն նաև վերակենդանացման բաժանմուքն է տարել վերջնիս, քանի որ թաքաբորբն արդեն երկկողմանի է։
Կենտրոնի մասնագետները նաև նշել են, որ այս պահին այնքան էլ լավ վիճակում չէ դերասանուհու վիճակը, սակայն պրոֆեսիոնալ մակարդակով անում են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի կարողանան նպաստել նրա արագ ապաքինմանը։
Հիշեցնենք, որ Լուսինեն նաև հայկական եթերի այն սիրված արտիստներից մեկն է, ով մշտապես առանձնացել է իր կատարած գեղեցիկ դերերով։