Ներհայաստանյան իրողություններն իհարկե չեն դադարում կարևոր նշանակություն ունենալ երկրի առաջխաղացման հարցում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի ղեկավար նույն Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ կնքվել է նոր պայմանագիր, որպեսզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերած ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրություններն իրականացվեն։
Այս ամենն իհարկե ոչ միայն անչափ կարևոր է այլ նաև հայանպաստ աշխատանք, որի իրականացման համար իհարկե լուրջ ներդրումներ են նաև պահանջվում, որոնք հանձն է առել իրականացնել Գ․ Ծառուկյանը։ Նախարարության և հիմնադրամի ներկայացուցիչների կողմմից պայմանագիրն արդեն ստորագրվել է համապատասխան աշխատակիցների միջև։ Հիմնադրամը երախավորել է իրագործել այն ամենը, ինչը կլինի նաև հայանպաստ։
Հուշագրի կնքման հիմնական և առանցքային նպատակն է եղել այն, որպեսզի հետագա սերունդներին նաև փոխանցվեն այն մշակութային և պատմական արժեք հանդիսացող իրողությունները, որոնք մեկ ամբողջ ազգի նկարագիրը կարող են համարվել։
Հայկական մշակույթի պահպանման հարցում Գագիկ Ծառուկյան հիմնադրամը կատարել է լուրջ և կարևոր քայլ։