Շատերի մանկությունն իհարկե անցել է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ չկար ոչ մի նորամուծություն և երեխաների օրը սկսվում ու ավարտվում էր բակ վազելով։
Հատկապես արձակուրդների շրջանում ոչ միայն առավել քան շուտ էին արթնանում և սկսում իրենց սիրելի խաղերով զբաղվել, այլ նաև մինչ ուշ երեկո շարունակում վայելել բականին ընդհանուր խաղերը, որոնք մինչ ուշ երեկո անգամ այնքան հաճելի էին, որ չէինք զգում հոգնածություն, սակայն քնելու ժամանակ միայն նոր նկատում էինք, թե ինչպիսի էներգիա ենք ծախսել։
Հավալա, յոթ քար, ռեզին, քարից բարձր և այդպես շարունակ։ Ահա այն բոլոր հրաշալի խաղերը, որոնց ցավոք սրտի փոխարինելու եկան մերօրյա բջջային հեռախոսներն ու համակարգիչները։
Այժմ ինչ խոսք, ամեն ինչ վեր է ածվել վիրտուալ տիրույթի և մարդիկ այլևս չեն ձանձրանում այդ ամենից քանի որ սովոր են արդեն։
Մինչդեռ նախկին և ներկա սերունդների ներկայացուցիչների միջև եղած տարբերությունը ևս անհնար է չնկատել։