Ինչպես գիտենք արդե մեկ ամսից ավել է, ինչ ադրբեջանական կողմն իր ձեռագրին համահունչ կերպով դարձյալ շարուանկում է նույն իր ձևով ոտնահարել արցախահայության իրավունքները՝ զրկելով նրանց խաղաղ ապրելու իրենց իրավունքից։
Այս ամենն ցավոք սրտի առավել քան բացասական ազդեցություն են ունենում հատկապես բժշկության ոլորտում։ Հասարակության զգալի մասը, որն ունի տարբեր առողջական խնդիրներ և մինչ այժմ շարունակել է բուժումների մի մասը ստանալ նաև Երևան ժամանելով՝ այժմ կարծես այլևս հնարավոր չէ։
Շատ անձինք զրկված են անգամ իրենց կարևոր ստուգումների և բուժումների՝ քիմիաթերապիա, լազերային ճառագայթում և այլ հանգամանքների համար քայլեր ձեռնարկել։
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանն օրերս նշել է, որ միայն 16 մարդու է հնարավոր եղել տեղափոխել ՀՀ այն էլ Կարմիր խաչի օժանդակությամբ։
Վերջինիս կոչն է նաև ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչ շրջափակումը կատարվել է օրական շուրջ 250 վիրահատություն, սակայն ներկայիս կարգավիճակի պատճառով ամեն բան սկսում է անկում ապրել։ Ավելին, կան նաև անչափահաս երեխաներ՝ էպիլեպսիայի խնդրով, որոնք նույնպես հաճախակի այց պետք է ունենան ՀՀ, սակայն այժմ դա ևս հնարավոր չէ։