Այսօր սիրված արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Հայ հասարակության շրջանում ճանաչված մի անձնավորություն, ով բոլոր ժամանակների համար կշարունակի մնալ նույն գնահատված երգիչն իր ազգի։
Վարպետի անցած ուղին իսկապես այնքան հարուստ է եղել, որ այժմ կարելի է միայն ուրախությամբ թվել նրա կատարած աշխատանքներն ու գեղեցիկ համերգային նախագծերը, որոնք ժամանակի ընթացքում մշտապես տարբեր հանդիսատեսների կողմից շարունակել են ուղեկցվել ծափահարություններով։
Այսօր, սակայն նրան կարելի է տեսնել գրեթե բոլոր հանրաճանաչ և կարևորագույն համերգային նախագծերում արդեն հատուկ հյուրի կարգավիճակում։
Այս ամենն էլ ևս մեկ անգամ կարծես վկայում են այն մասին, որ վարպետն իսկապես մեծ ավանդ ունի ներդրած երաժշտության ասպարեզում։
Հնեց նրա շնորհիվ են նաև կրթվել տարբեր սերունդներ և վարպետի կողմից ստացել նաև այն բոլոր գաղտնիքները, որոնք ուրիշ տեղ գուցե դժվար ստանային։ Վարպետն իր անձնուրաց աշպատանքով նաև շարուանկել է սերունդներին դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի ոչ ոք չհեռանա ազգայինից։