Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր միկրոբլոգի էջում անդրադարձ է կատարել մի իրողության, որում նա հանգամանալից կերպով անդրադարձ է կատարել այն մասին, թե ինչպես է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, սովամահ լինում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, սակայն միջազգային ատյաններն էդպես էլ շարունակում են աչք փակել այս ցավալի իրականության շուրջ։
Մարուքյանն բոլորի ուշադրությունն հրավիրել է հատկապես այն ամենի կողմ, որ չկա այժմ բավարար սնունդ, դեղորայք, ինչպես նաև ապրելու նորմալ միջոց։
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Արցախը շարունակում է շրջափակման մեջ գտնվել և չգիտես, թե ինչու ինչ որ ֆեյք բնապահպանական իրենց ակցիաներով ոմանք կարողանում են փակ պահել Արցախն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը՝ դադարեցնելով նաև երթևեկությունը։
Ողջ հայությունն անգամ Ամանորը դիմավորել է շրջափակման մեջ և մեկ երազանք միայն ունենալով՝ ազատություն։
Մարուքյանը նաև ընդգծել է այն մասին, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով շուրջ 1100 քաղաքացի տուն վերադառնալու իրավունք չունի, որից 270-ը երեխաներ են։