Ինչպես շատ արտիստներ՝ երգչուհի Լիլուն նույնպես իր միկրոբլոգյան էջում բավական հաճախ է հրապարակում այնպիսի գրառումներ, որոնք անմիջական կերպով նաև ազդեցիկ են լինում հասարակության համար։
Օրերս նա իր ինստագրամյան էջում կատարել է մի հրապարակում, որն անտարբեր չի թողնել շատերին։ Երգչուհին անդրադարձել է այն իրողությանը, թե ինչպես ենք ապրում այժմ ամենքս հոգեպես։
Երգչուհու բնորոշմամբ, մի ողջ սերունդ գնացին մեզ թողնելով միայն գոյատևելու հնարավորություն, այլ ոչ լիարժեք ապրելու։
Հազարավոր երիտասարդ պայծառ տղաներ, որոնք չխնայեցին իրենց կյանքն անգամ և գնացին երկինք, բայց մեծ ցավ ու վիշտ թողնեցին ամենքիս հոգում։
Չնայած այն հանգամանքնին, որ երգչուհին տևական ժամանակ է արդեն, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նաև չի դադարում իր հուզմունքն արտահայտել ներհայաստանյան իրողությունների շուրջ։
Երգչուհին նախանշել է, որ հեռավորությունն անգամ ոչինչ չի նշանակում բոլոր այն մարդկանց համար, որոնք այժմ Հայաստանում չեն ապրում ինչ-ինչ պատճառներով։