Վերջին մի քանի տարիներին կարծես թե զինվորների տուն ետ վերադառնալն արդեն դարձել է մեզանից յուրաքանչյուրի համար ամենից կարևոր նախապայմանը։
Հատկապես լարված իրավիճակներում յուրաքանչյուր ծնողի մտահոգությունն ու անհանգստությունն ուղղված է հենց դեպի իր որդին։
Պատերազմական բարդ իրադրություններում ամենից գերլարված իրավիճակներն են սկսում առաջանալ և յուրաքանչյուր հայր կամ մայր առավել քան հուզված է սկսում դառնալ՝ մշտապես սպասելով իր զավակին։
Հատկապես այս դժվարին ժամանակներում կարծես թե շարունակվում են նաև ուրախալի փաստեր արձանագրվել մեր իրականությունում։
Օրերս մեր հերոս տղաներից մեկի ծնողն իր միկրոբլոգյան էջում մի նոր հրապարակում է կատարել՝ ցուցադրելով իր և որդու լուսանկարը և նշել, որ իր տղան վերջապես տուն վերադարձավ։
Որպես ծնողն նա մյուսներին ևս մաղթում է, որպեսզի զգան այդ կարևոր բերկրանքը և դիմավորեն իրենց իսկ զավակներին։
Նա նաև մաղթել է, որպեսզի մեր բոլոր ծառայակից տղաները ետ վերադառնան տուն ողջ և առողջ։ Մնում է միայն համբերություն մաղթել բոլոր այն ծնողներին, որոնք այժմ դեռևս ծառայող որդիներ ունեն։