Հավերժ փառք Ձեզ․ 2 տարի առաջ սկսվեց պատերազմը… ոչ ոք չի մոռացվել

Ուղիղ երկու տարի առաջ էր, ինչ չարաբաստիկ պատերազմն իր անակնկալ կերպով եկավ և փոխեց մեզանից ամենքի կյանքը։

 
Հավերժ փառք Ձեզ․ 2 տարի առաջ սկսվեց պատերազմը... ոչ ոք չի մոռացվել

Սկզբում իհարկե ոչ ոքի մտքով անգամ չէր էլ անցնում, թե ինչ կարող է կատարվել։ Հազարավոր երիտասարդ տղաներ իրենց ամենից թանկը՝ սեփական կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի խաղաղության և հանուն ապագա սերունդների պահպանման։

Հավերժ փառք Ձեզ․ 2 տարի առաջ սկսվեց պատերազմը... ոչ ոք չի մոռացվել

Ցավն իրենց սրտում կրող հազարավոր ծնողների համար ասես հիմնական տունն էդպես էլ դարձավ Եռաբլուրը։ Այսօր կարծես այն այլ տեսք է ստացել։ Շատերն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են հենց էնտեղ։ Ծնողներ, որոնք միայն քնելուց են տուն գալիս։

Հավերժ փառք Ձեզ․ 2 տարի առաջ սկսվեց պատերազմը... ոչ ոք չի մոռացվել

Շատ հերոսածին մայրեր գնալով առաջ կրկին անգամ ծնեցին հերոս որդիներ և նրանց անվանակոչեցին հենց կորցրած որդիների անուններով։ Այսօր հենց նորածիններին գրկներում պահած են այցելում որդիների շիրիմներին։

 
Հավերժ փառք Ձեզ․ 2 տարի առաջ սկսվեց պատերազմը... ոչ ոք չի մոռացվել

Երկրորդ կյանքը, որով կրկին անգամ յուրաքանչյուրն իր որդուն են դարձյալ պատկերացնում։

Այսօր էլ թերևս թշնամին շարունակում է ապօրինաբար իր ոճրագործություններն կատարել։ Այժմ մնում է միայն հավերժ փառք տալ մեր հերոսներին և նրանց հիշատակը վառ պահել։

Понравилась статья? Поделиться с друзьями: