Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն հայ հանդիսատեսի կողմից բավական սիրված և գնահատված երիտասարդ արտիստներից մեկն է։ Նրա մասին առավել քան հաճախ կարելի է անդրադարձ նկատել նաև հայկական մամուլում։
Օրերս նույնպես նա իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր մի իրողության և նշել իր կյանքից մի դրվագ, որ նա իր մայրիկին կորցրել է փոքր տարիքում ու դարձել իր հարազատ եղբայրների համար մայր։
«Սիրելի ֆբ_ի ծանոթ ու անծանոթ եւ’ ընկերներ եւ’ պարզապես մարդիկ ,,, ճիշտ է տվյալ նյութը հին հրապարակումներից է ,բայց դա չխանգաց ձեզ ինձ նման ջերմությամբ պարուրելու,,,,անչափ շնորհակալ եմ …հատկապես ,որ Ֆեյսբուք հարթակում վաղուց այսքան բարեկամություն ու սեր չի տարածվել մեկը_մյուսի նկատմամբ։
Գլխագրի մեջ մի քիչ «դառը ու դրամատիկ է «գրված,բայց ամեն դեպքում ես շատ շնորհակալ եմ իմ կյանքից …չնայած արդեն մոռացված ծանրությանը ‘ես հրաշալի ընտանիք եմ ունեցել’_ֆանտաստիկ ուժեղ ու պոզիտիվ հայր ունեմ եւ բաց ու մաքուր սրտերով եղբայրներ!!! Ու ես շնորհակալ եմ իմ ճակատագրից ,(չնայած մշտական_խրոնիկ կարոտին առ մայրս) ինձ այսպիսինը կերտելու համար։
Եւ կրկին շնորհակալ եմ ինձ բարեմաղթանքներով ողողել ու համար…ինչ ինձ եք մաղթել բազմապատիկը վերադառնա ձեզ եւ ձեր ընտանիքներին»,- նշել է դերասանուհին։