Երիտասարդ արտիստներ, որոնք բավականին լայն պահանջարկ ունեն և սիրված են մեր օրերում այնքան էլ հաճախ չենք հանդիպում։ Մինչդեռ հենց այդպիսի արտիստներցի մեկն էլ նաև Գոռն ու Գևորգն են, որոնք արդեն երկար տարիներ է, ինչ հասցրել են իրենց կատարած աշխատանքներով երկրպագուներ ունենալ։
Նշենք, որ Գևորգն արդեն տևական ժամանակ է, որ զբաղվում է պրոֆեսիոնալ երգեցողությամբ և ամեն մի նոր աշխատանքը թողարկելուց հետո արժանանում իր հանդիսատեսի ծափահարություններին։
Գևորգն նաև այն երգիչներից է, ով հասցրել է մասնակցել մի շարք երաժշտական մրցույթների և զբաղեցրել բավական առաջատար հորիզոնականներ։
Դե, իսկ Գոռն ասես առավել քան շատ աչքի է ընկել իր դերասանական տաղանդով և մի շարք առաջատար նախագծերում մարմնավորել հետաքրքիր կերպարներ և սիրվել հանրության կողմից։ Վերջին շրջանում նա նաև երգեցողությամբ է սկսել զբաղվել և օրերս նա նույնպես մի գեղեցիկ կատարում է թողարկել։
Երգիչներ Գոռ Հակոբյանը և Գևորգ Մարտիրոսյանը ներկայացրել են համատեղ նոր տեսահոլովակ՝ «Սարերը ման եմ տվել»։
Նշենք նաև, որ գլխավոր դերակատարը Վահան Թովմասյանն է։