Կնոջ և տղամարդու թեման իհարկե բոլոր ժամանակների համար մշտապես շարունակել է գտնվել քննարկումների թոփ տասնյակի առաջին եռյակում։
Կինն իհարկե իրենով միայն հիացմունքի արժանի այն էակն է եղել բոլոր ժամանակներում, ով անգամ շատ հանրահայտ տղամարդկանց համար դարձել է ստեղծագործելու և արարելու միակ գործոնը՝ մուսան։
Սակայն երբ այդ ամենն նաև տեղափոխվում են դեպի մարդկային կյանքն առավել քան այլ կերպ կարելի է դիտարկել կնոջ և տղամարդու մասին թեմատիկան։
Այո, կինն իրենով միայն հիացմունքի արժանի է, սակայն կան կնոջ հատկապես մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք տղամարդուն միայն ձգում են դեպի իրեն։
Եվ այսպես, խելացի կին։ Նրա համար ամեն ինչ կանեն բոլոր տղամարդիկ, միայն թե մեկ հնարավորություն ստանան վերջինիս կողմից իր կողքին գտնվելու համար։
Խելացիի հետ իսկապես ամեն բան է դառնում հետաքրքիր և ինչու ոչ նաև հնարամիտ։ Տարբերվող կին, հենց այսպիսի էակի է փնտրում ցանկացած տղամարդ, որոնք իրենց նաև ուժեղ կզգան հենց այս տեսակ կնոջ կողքին։
Լսող։ Սա ոչ թե խոսքը գնում է խելոք լինելով լսելու մասին, այլ պարզապես հոգեպես լսելու, ով ականջով կարող է ծանոթանալ իր սիրելիի խնդրին սակայն հոգով լուծում տալ դրան։