Նորություն չէ, որ վերջին շրջանում հայաստանյան իրավիճակն ներքին առումներով բավական լարված է։ Քաղաքացիների մի ստվար զանգված բողոքի և անհնազզանդության ակցիաներ են շարունակում իրականացնել մայրաքաղաքի տարբեր վայրերում, որին էլ միացել են նաև տարբեր հայ հայտնիներ և մտավորականներ։
Ինչխես քաղաքացիներն են բոլորովին այլ աշխարհայացքի տեր մարդիկ՝ նույն կերպ էլ նաև հայտնիները, որոնք նույնպես միացել են օրերս տարվող ցույցերին, ինչն էլ իրականացվում է Ֆրիանսիայի հրապարակից։
Այս անգամ այդ հայտնիների թվից առանձնացել է նաև Մհեր Մկրտչյանը, ով այժմ բավական ակտիվ գործունեություն է սկսել ծավալել և ներկայանալ լիովին նոր հրապարակումներով։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն նոր գրառմամբ է ներկայացել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք մարդիկ չե՞ն հոգնի Ֆրանսիայի հրապարակ այցելելուց։
«Տարածված լրագրողական հարցերից` մարդիկ չե՞ն հոգնի Ֆրանսիայի հրապարակ հասնելուց:
Ֆրանսիայի հրապարակն վատ թատրոն կամ վատ կինո չէ, որպեսզի հոգնեք: Տարիներ հետո, երբ մեր երեխաներն չհարցնեն ինչու երկիր կորցրեցիք, մենք էլ չասենք` դե, հոգնել էինք»,- նշել է նա։