Օրերս արդեն տեղեկացրել էինք, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանն պատրաստվում է ամուսնանալ։
Դերասանուհին իր միկրոբլոգյան էջում նոր հրապարակմամբ էր ներկայացել, որում հենց ինքն էր նշել, թե ընկերուհիներով ինչպես են միասին հավաքվել նշելու իր նախատոնական վիճակը։
Սակայն մեր օրերում դա ասես այնքան էլ շատ իրական կյանքի մի գործընթաց չէ, որքան վիրտուալ։
Մեր օրերում ասես նորաձև է դարձել այն փաստը, որ ամեն բան, ինչը որ կատարվում է մեզ հետ պետք է հրապարակավ ցուցադրենք նաև համացանցում։
Սակայն որոշ դեպքերում մեզանից շատերն անգամ հաշվի չեն առնում այն փաստը, որ այդ ամենն որոշ չափով նաև մյուս օգտատերերին դուր չի գալիս։
Հենց այդ նույն դեպքն էլ տեղի ունեցավ ասես դերասանուհի Հասմիկ Խոջյանի հետ, ում հետևորդներից ոմանք ասես սկսել էին զայրանալ վերջինիս հրապարակումների պատճառով։
Օգտատերը գրել էր, թե զզվացրեցին, բոլոր սայթերով, որտեղ նայում ենք Ձեր հարսանիքի թեմանա, հոգնեցինք ինչին էլ դերասանուհին արձագանքել էր, թե կներեք, որ միայն ձեզ հետաքրքիր չեմ ու բոլորը զզվացրին ձեզ իմ նորությամբ։
Դերասանուհու ահա այս գրառմանն էլ օգտատերը դեռևս պատասխան ասես չի տվել։