Կանանց տոնն ասես այն լավագույն միջոցներից մեկն է, ինչն առիթ է պարզապես գեղեցիկ սեռին ևս մեկ անգամ ավել ուշադրություն դարձնելու համար։
Դե ինչ, մեկամսյակն արդեն ազդարարվեց և ողջ համացանցը սկսեց լցվել ջերմագին շնորհավորանքներով և իհարկե գեղեցիկ գրառումներով։
Այդ ամենից անմասն չեն նաև հայ հայտնիները։ Վերջիններս իրենց միկրոբլոգյան էջերում շտապեցին ոչ միայն ներկայացնել, թե իրենք ինչպիսի նվերներ են պատրաստել սիրելիների համար, այլ նաև, թե ինչպիսի նվերներ են ստացել հենց իրենք։
Նրանցից բացառոևթյուն չէր իհարկե նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։
Երգչուհին իր ինստագրամյան էջում շտապեց ցույց տալ, թե ինչպիսի գեղեցիկ նվեր է իր համար արել սկեսուր մայրիկը իր սիրելիի՝ երգիչ Մարտին Մկրտչյանի մայրիկը։
Թերևս հենց իր ինստագրամի էջի սթորի բաժնում երգչուհին տեղադրել է անչափ գեղեցիկ ծաղկեփունջն իր սկեսրոջ կողմից՝ երգչուհու հետևորդներն շտապել են իրենք ևս միանալ ջերմ շնորհավորանքներին և գովեստի խոսքեր շռայլել նաև երգչուհու սկեսրոջը նման գեղեցիկ նվերի համար։
Այժմ նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն և մաղթում Ձեզ բարի դիտում։