Հայկական ընտանիքներում փոքրիկի ծնվելն ասես ամենից ուրախալի փաստն է եղել բոլոր ժամանակներում։
Իհարկե այդ ամենից անմասն չեն նաև հայտնի մարդիկ։
Օրերս տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է մայրանալ։
Այդ ուրախալի փաստն ասես երկար սպասեցնել չտվեց։
Այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծնվել է նրանց առաջնեկը։ Զույգը տղա է ունեցել։
Այս ուրախալի փաստի մասին ողջ համացանցը սկսեց քննարկել, շատերն իհարկե շտապեցին իրենց ջերմագին շնորհավորանքի խոքերն հղել նոր մայրացած Արփինեին, շատերն էլ պարզապես ուրախությամբ սպասում են, որպեսզի տեսնեն և շնորհավորեն նրան։
Նշենք, որ զույգի բոլոր հայտնի ընկերներն անգամ չեն դադարում իրենց գեղեցիկ բարեմաղթանքներով ողողել իրենց սոցիալական էջերը։
Դե ինչ, մնում է միայն շնորհավորել զույգին՝ իրենց առաջնեկի ծնվելու կապակցությամբ և նրան մաղթել անհոգ մանկություն։
Իսկ, թե ինչ են կնքել նրա անունը և այլ մանրամասների մասին՝ ձեզ կտեղեկացնենք հաջորդիվ։