Գտնվելով Վեներայի հովանավորության ներքո՝ Կշեռքները համարվում են ամենից ստաբիլ ու համակարգված բնավորության տեր նշանները: Նրանցից առավել ոչ մի նշան չի կարողանում այնքան հրաշալիորեն ինքնակառավարվել: Այս ունիկալ զգացողությունների և ընկալումների ներկայացուցիչները լինում են մշակութասեր:
Կշեռքների հետ շատ հեշտ է փոխհամաձայնության եզրեր գտնելը. նրանք ներողամիտ են ու սրտաբաց: Սակայն այս բնույթը երբեմն պատճառ է հանդիսանում, որ նրանց շահագործեն: Բայց ամենավատն այն է, որ դրանից հետո էլ նա դասեր չի քաղում այդ ամենից՝ կրկին ընկնելով նույն ծուղակը:
Կշեռքները կենդանասեր են, հատկապես մեծ թուլություն ունեն շների նկատմամբ:
Նրանց մոտ ամենը կարգավորվում է ինտուիտիվ մտածողության շնորհիվ: Սրան ավելանում է կրեատիվ մտածողությունը, ինչն էլ ապահովում է նրա հաջողությունները աշխատանքային բնագավառում:
Նվիրվածության և հոգատարության դրսևորման շնորհիվ Կշեռքներն ամենուր դեպի իրենց են ձգում այլոց սերն ու բայացակամ վերաբերմունքը: Նրանց ներկայությունը մշտապես հարմարավետության ու հաճելի զգացողություններ է պարգևում: