Հայ հայտնի դերասանուհիներից մեկը՝ Էմմա Մանուկյանն ինստագրամի էջում գրառում է կատարել «Փոքրիկ իշխանը» գրքից:
«Որքան տարօրինակ մոլորակ է: Լրիվ չոր է, ասեղներով պատված և աղի:
Իսկ մարդիկ երևակայություն չունեն:
Նրանք միայն կրկնում են այն, ինչ իրենց ասում են…»:
Դեռևս հստակ չէ՝ ինչը դարձավ պատճառ դերասանուհու նման գրառմամբ հանդես գալու համար։
Նորություն չենք ասի, որ դերասանուհին հայկական հեռուստաեթերի բավականին պահանջված դերասանուհիների թվից է, ով միշտ ունենում է պահանջարկ նոր սերալային նախագծերում նկարահնավելու համար։
Ավելին, նա անգամ հատուկենտ հայ դերասանուհիներից էր, ով համարձակվեց սերիալներում համբույրների և սիրային տեսարաններով դերեր տանելուն:
Հատկապես նման թեմայով դերասանուհու հետ տեղի ունեցած հարցազրույցներից շատերում հաճախ են նրան տալիս այս հարցն, սակայն վերջինս նշում է, թե իր և ամուսնու մոտ ամեն ինչ հաղթահարված է՝ կա երկկողմանի վստահություն, ինչն էլ մշտապես առաջնային է իրենց կյանքում։
Նշենք, որ Էմմայի ամուսինն դերասան Վիլենն է, ով ևս մեր հեռուստաեթերի այնպիաի դերասաններից է, որի կերպարներն ևս մշտապես գլխավոր են եղել։