Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դևան գրանցվելով ինստագրամյան սոցիալական ցանցում ասես հասցրել է հանրության մի ստվար զանգվածին խելքահան անել իր նրբագեղությամբ և կանացի գեղեցկությամբ։
Սա իհարկե բոլոր ժամանակների համար վիճահարույց հարցերից է շարունակում մնալ, քանի որ յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն անչափելի է։
Թերևս գեղեցկուհի դուստրն իրենով ոչ մի կերպ չի զիջում իր մայրիկին և շատ հաճախ դառնում բազմաթիվ բանավեճերի առիթ։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ոմանք բանավիճում են նրա հետ պնդելով, թե վերջինս դիմել է պլաստիկ վիրահատությունների՝ փոփոխելով իր արտաքին տվյալները։
Որոշ հավատարիմ հետևորդներ անգամ պնդում են, թե ոչ մի բացասական երևույթ չկա այն ամենի մեջ, որպեսզի ցանկացած գեղեցկուհի դիմի նման քայլի, սակայն կարևոր է, որպեսզի դա խոստովանեն։
Ինչ խոսք, թերևս հենց այս անվերջ թվացող ասեկոսեների շարքն էլ դրդեց նրան, որպեսզի իր փոքր տարիքի լուսանկարներից հրապարակավ ցուցադրի՝ տալով բոլոր հարցերի պատասխանները և վերջ դնելով շրջանառվող բամբասանքներին։
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջինիս լուսանկարներից մի քանիսը և մաղթում Ձեզ բարի դիտում։