«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը. փոքրիկը ընտանիքի 9-րդ որդին է

Շենգավիթում գտնվող Բժշկական կենտրոնի անունով գործող սոցհարթակում հաճախակի են նոր բալիկների ծնունդների մասին պատմող նյութեր տեղադրվում։ Այդօրինակ դրական լրատվությունը հուսադրող է շատերի համար։

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը. փոքրիկը ընտանիքի 9-րդ որդին է

Այսօր հերթական բարի լուրն է հանրայնացվել այն մասին, որ հիվանդանոցում լույս աշխարհ է եկել տղա բալիկ, ում ծնողները Մոնթե են անվանակոչել՝ ի պատիվ հայտնի հերոսի։

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը. փոքրիկը ընտանիքի 9-րդ որդին է

Բալիկն ընտանիքի տասներորդ զավակն է։ Նրա մայրիկը՝ Քրիստինա Մանուկյանը, երեսունինը տարեկան է։ Նա լույս աշխարհ է բերել ինը տղաների և մեկ աղջկա։ Ընդ որում, այս ծննդաբերությունը կատարվել է ծննդաբերությունը կեսարյան հատման միջոցով։

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը. փոքրիկը ընտանիքի 9-րդ որդին է

Նշենք, որ նման եղանակով է Քրիստինան ծննդաբերել վերջին հինգ բալիկների լույս աշխարհ գալիս։ Մայրիկի և պտղի վիճակն ըստ բժշկի նորմալ է։ Փոքրիկ Մոնթեն 2700 գրամ քաշ ունի, իսկ նրա հասակը հասնում է քառասունյոթ սանտիմետրի։

«Շենգավիթ» ԲԿ -ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը. փոքրիկը ընտանիքի 9-րդ որդին է

Քրիստինայի առողջական վիճակը գտնվել է գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի, Անահիտ Սիրունյանի և Արթուր Ջանազյանի հսկողության և խնամքի ներքո։ Մայրիկը հիվանդանոցից արդեն տուն է գնացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: