«Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր.» անասելի հուզիչ պատմություն

Կարինե Հարությունյանը պատմում է. «Մուրացանի հոսպիտալի մոտից մի տղա է ավտոբուսը կանգնեցնում։

-Կիլիկիա ավտոկայան հասնո՞ւմ եք,- հարցնում է տղան։

-Հա, նստիր,- ասում է վարորդը և քթի տակ խոսում, թե՝ երկու մետր վերև է կանգառը, տնաշեն։

"Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր." անասելի հուզիչ պատմություն

Էդ պահին մի կին շատ արագ ու կտրուկ վեր է կենում տեղից, հուզված ձայնով ասում, թե՝ նստիր տղաս, նստիր։ Անհարմար զգալով, բայց ավելորդ ուշադրություն չգրավելու համար տղան նստում է։ Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր:

Վարորդն էլ է շրջվում, տեսնում տղային ու ատամների արանքից մեղավոր ձայնով լսվում է.»Ես քո ցավը տանեմ»։ Մտքերով ընկած գնում ենք։ Տղայի գլխավերևում կանգնած կինը չի դիմանում և հարցնում է, թե պատերազմի ժամանա՞կ է ձեռքը կորցրել։ Տղան գլխով է անում. «Հա»։

"Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր." անասելի հուզիչ պատմություն

-Բա որտե՞ղ ես եղել էդ օրերին տղաս,֊հարցնում է կինն ու ինքնըստինքյան սկսում շոյել տղայի գլուխը։

-Հադրութում էի, որ սկսվեց, հետո տարան Ջաբրայիլ,- ասում է տղան։

"Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր." անասելի հուզիչ պատմություն

Կինը հեկեկում է, բոլորս մեզ անպետք ենք զգում, էդ տեսարանին ներկա լինելով փոքրանում֊ուժեղ ենք դառնում։ Կինը հավաքում է իրեն, հեռախոսը հանում ու տղային ինչ֊որ լուսանկար է ցույց տալիս, հեկեկոցի միջից հազիվ արտասանում. «Տղաս էլ է էդտեղ եղել։ Անհետ կորած է։ Կարո՞ղ է՝ տեսել ես, ճանաչում ես»։

"Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր." անասելի հուզիչ պատմություն
Տղան ուշադիր զննում է նկարը, հեռախոսը վերցնում է կնոջ ձեռքից։ Ձեռքերը դողում են, թվում է՝ հեռախոսը հիմա կընկնի։ Բոլորս շունչներս պահած սպասում ենք, անգամ վարորդը կարմիրը կանաչի փոխված լույսի տակ կանգնել֊մնացել է ու չորս կողմից մեքենաները սիգնալ է, որ տալիս են։

"Արդեն ուշ էր՝ բոլորս տղային ենք նայում. աջ ձեռքը արմունկից վերև կտրվшծ էր." անասելի հուզիչ պատմություն

-Չէ, կներեք, բայց չեմ ճանաչում, չեմ տեսել իրեն։ Կներեք հա,- դողդղացող ձայնով ասում է տղան ու արցունքները մեզնից թաքցնելու համար առաջին իսկ կանգառում իջնում։ Պատերազմի հետևանքները երկար չենք մարսելու, չեն մարսելու»:

Понравилась статья? Поделиться с друзьями: