Անչափ համեղ ու հեշտ պատրաստվող տորթ «Ֆանտազիա»

Հասարակ բիսկվիթով այս հիանալի տորթին յուրահատուկ համ է տալիս եփած կերմը։ Սա յուրահատուկ համադրություն է իրապես, որը հաստատ հավանության կարժանանա տնեցիների կողմից, իսկ երեխաները միշտ կխնդրեն կրկին ու կրկին պատրաստել այս հրաշք թխվածքը։ Մերժելու կարիք չեք ունենա, քանզի բաղադրատոմսն անգամ նորեկ խոհարարի համար է հեշտ։

Անչափ համեղ ու հեշտ պատրաստվող տորթ "Ֆանտազիա"

Բաղադրիչներ

Ձու՝ 2 հատ

Կակաո՝ 30 գ

Ալյուր՝ 240 գ

Մածուն՝ 280 գ

Սոդա՝ 1 թ/գ

Շաքարավազ՝ 200 գ

Բուսայուղ՝ 30 գ

Կրեմ

Ձու՝ 2 հատ

Կաթ՝ 500 գ

Շաքարավազ՝ 160 գ

Կարագ՝ 150 գ

Ալյուր՝ 50 գ

Վանիլին

Անչափ համեղ ու հեշտ պատրաստվող տորթ "Ֆանտազիա"

Պատրաստման եղանակը

Կրեմի բոլոր բաղադրիչները միավորել՝ բացի կարագից։ Եփել թույլ կրակին՝ անընդհատ խառնելով։ Սառեցնել ու հարել՝ ներմուծելով կարագը։ Սոդան միավորել մածունի հետ՝ ներմուծելով ձուն, բուսայուղն ու շաքարը։ Խմորը լցնել ջեռոցի կաղապարի մեջ՝ թխելով 180 աստիճանով՝ 30 րոպե։

Անչափ համեղ ու հեշտ պատրաստվող տորթ "Ֆանտազիա"

Սառը բիսկվիթը մասնատել և կրեմապատել։ Սառնարան դնել մի քանի ժամով։ Հանելուն պես զարդարել թարմ կամ պահածոյի վերածած մրգեր-հատապտուղներով, քերած շոկոլադով կամ գլազուրով։

Понравилась статья? Поделиться с друзьями: