Թաց բեզե կրեմը կդարձնի ցանկացած տորթ կամ կարկանդակ անհավանական և աննկարագրելի համով: Այն շատ թեթև և եթերային է, հիանալի պահում է իր ձևը: Այս կրեմը իսկական ձևավորում կլինի ձեր աղանդերի համար:

Թաց բեզե պատրաստելու համար ձեզ հարկավոր է.
- Սպիտակուց 4 հատ
- Շաքարավազ 180 գ
- Վանիլին կամ վանիլային շաքար
- Կիտրոնաթթու
Թաց բեզե կրեմ պատրաստելու եղանակը

- Սկզբում վերցնում ենք խորը աման, լցնում այնտեղ սպիտակուցները, հարում մինչև ամուր փրփուր ձևավորվի: Այնուհետև ամանը դնում ենք ջրային բաղնիքի վրա և շարունակում հարել, աստիճանաբար, մանր չափերով ավելացնելով շաքարավազը:
- Շաքարն ամբողջությամբ ավելացնելուց հետո շարունակեք հարել 7 րոպե, ապա ավելացնել վանիլինը և կիտրոնաթթուն, շարունակեք հարել:
- Դրանից հետո, անջատեք կրակը և հանեք կրեմը բաղնիքի վրայից, և հարեք ևս 5 րոպե: Այն արդեն ձևավորվում է, ինչը նշանակում է, որ կրեմը պատրաստ է: Ցանկության դեպքում ներկ ավելացրեք կրեմին, և զարդարեք տորթերը:
Թաց բեզե կրեմը պատրաստ է: Ստացվում է նուրբ, համեղ կրեմ, որի օգնությամբ դուք կարող եք զարդարել բացարձակապես ցանկացած դեսերտ, որից այն կդառնա միայն գեղեցիկ, այլ նաև ավելի համեղ:
Պատրաստման եղանակը` տեսանյութում