Հանրահայտ ու տաղանդաշատ արտիստ Արմեն Մարությանն այսօր նշում է ծննդյան յոթանասուն տարին: Արմեն Մարությանը ծնունդով Երևանից է: Նա դպրոցական կրթությունը ստացել է Չեխովի անվան դպրոցում, որից հետո ուսանել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ ստանալով դերասանի մասնագիտություն:

Արմեն Մարությանը սովորել է Վարդան Աճեմյանի արվեստանոցում, որից հետո նույն թատրոնում սկսել է աշխատել որպես դերասան:

Հենց այստեղ էլ ապագա դերասանի ուղին խաչվում է մեկ այլ տաղանդավոր դերասանի՝ Ալլա Վարդանյանի ուղու հետ, ում հետ կազմում են գեղեցիկ ընտանիք: Նրանք միասին են մինչ հիմա:

Արմեն Մարությանը մեծ հաջողությամբ տարիներ շարունակ հանդես է եկել զուգահեռաբար թատրոնում, հեռուսատսերիալներում, ֆիլմերում և այլ նախագծերում: Նա խաղացել է ավելի քան հարյուր դեր:

Իր տաղանդավոր կերպարակերտումների համար դերասանը բազմիցս արժանացել է մրցանակների, հուշամեդալների և ոսկե մեդալի: