Վանական խրճիթը շատ յուրօրինակ և համեղ տորթ է: Բալը կարևոր դեր է խաղում այս տորթի մեջ՝ նրան տալով թթվային համ և հիանալի բուրմունք: Տորթը պատրաստելու ժամանակ կարելի է օգտվել ինչեպս թարմ, այնպես էլ պահածոյացված կամ սառեցված բալից: Այս տորթի մեջ բալը կարևոր դեր է խաղում՝ տորթին տալով ինչպես թթվային համ, այնպես էլ հրաշալի բույր:

Պահանջվող մթերքները
1 կգ բալ
200 գր մարգարին
2 բաժակ ալյուր
1/2 թ/գ սոդա
2 ճ/գ շաքարավազ
1 բանկա խտացրած կաթ
200 գր սերուցք
Թխվածքաբլիթ և շոկոլադ ՝ տորթի զարդարման համար
Տորթիկի պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստում ենք խմորը, որից պետք է խողովակները պատրաստենք, որոնցից վերջում հավաքելու ենք տորթը: Դրա համար մարգարինը կտրատում, խառնում ենք ալյուրի հետ: Այնուհետև ալյուրին ավելացնում ենք թթվասերը, սոդան, շաքարավազը և խմոր հունցում: Այնուհետև խմորը բաժանում ենք 15 գնդիկների, դնում սառնարանի մեջ որպեսզի սառչեն:

Այժմ անհրաժեշտ է պատրաստել բալով միջուկը: Բալը մաքրում ենք կորիզներից, լցնում փլավքամիչի մեջ, որպեսզի հյութը քամվի: Կարելի է բալի վրա լցնել 3 ճ/գ շաքարավազ, բայց դա պարտադիր չէ:
Այժմ պատրաստում ենք խողովակներ տորթ խրճիթի համար: Վերցնում ենք գունդը, բացում այն գրտնակով, վրան տարածում մեր բալը, այնուհետև պատրաստում խողովակ և 2 ծայրերը պինդ փակում ենք: Այդպես անում ենք մնացած 14 գնիկների հետ:
Խողովակները հերթով 5 հատով եփում ենք ջեռոցում: Խողովակները թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում, 10 րոպեով: Երբ 15 խողովակները պատրաստ լինեն, սառեցնել:

Կրեմի պատրաստման համար կարելի է օգտագործել ինչպես եփված, այնպես էլ հում խտացրած կաթ: Կրեմը պատրաստելու համար իրար հետ հարում ենք խտացրած կաթը ր սերուցքը:
Կարելի է կրեմը պատրաստել նաև սերուցքով և շաքարավազով, ինչպես նաև թթվասերով և շաքարավազով:
Երբ խողովակները սառել են և կրեմը պատրաստ է: Առաջին շարքում կողք կողքի շարում են խողովակները՝ քսում կրեմը: Այնուհետև դրա վար շարում ենք 2 շարք խողովակներ՝ 4 հատով և կպցնում կրեմով: Այնուհետև շարում ենք 3 հատ, նորից կպցնում կրեմով: Նրա վրա տեղավորում ենք 2 խողովակ, նորից կպցնում կրեմով, այնուհետև վերջի մեկ հատ խողովակը դնում ենք ամենավերևում:
Ստացված խրճիթ տորթի վրա նույնպես կրեմ ենք քսում, զարդարում մանրացված շոկոլադով : Պատրաստի ՛՛ վանական խրճիթը՛՛ դնում ենք սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի:
Ստացվում է շատ համեղ և անուշաբույր տորթ:
Վայելեք…
