Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշալի երգչուհի, լեգենդար Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է։ Նա լույս աշխարհ է եկել 1924ի դեկտեմբերի 14ին՝ Կահիրեում՝ երաժշտասեր հրաշք տաղանդով Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների ընտանիքում։ Նրա հայրն իրավաբան էր, բացի այդ Կոմիտասի սաներից է եղել և նվագում էր ֆլեյտա։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր, զուգահեռաբար դաշնամուր էր նվագում։

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

Տաղանդաշատ Գոհարն ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում: Նա իր նախնական ուսումն ստացել է Կահիրեի Գալուստյան ազգ․ վարժարանում, ապա ուսանել է Կահիրեի երաժշտ․ ակադեմիայում՝ Էլիս Ֆելդմանի և Վինչենցո Կարոյի դասարաններում։ Պատե րազմական տարիներին Կահիրե տեղափոխված հանրահայտ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլլինարին և Հյուտելլին նույնպես եղել են նրա ուսուցիչները։

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

1940ից՝ կոնսերվատորիայում սովորելու տարիներից, ելույթներ է ունեցել Կահիրեում՝ տեղի ռադիոյում։ Սակայն 1948ին հայրենադարձվել է ԽՍՀՄ՝ Հայաստան, որտեղ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Սեդան: 1949ից Հայաստանյան օպերայի ազգ․ ակ․ թատրոնի մեներգչուհին է եղել՝ «Հայաստանի սոխակը»։

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է
Տաղանդաշատ հայուհին մանկությունն անց է կացրել Նեղոսի ափի մոտ գտնվող Շարքիա քաղաքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: