Այս կրեմը ստացվում է շատ համեղ: Դրանով դուք կարող եք ձեր տորթը դարձնել գլուխգործոց: Բացի այդ, այն շատ հարմար է նաև թխվացքի համար։

Բաղադրիչները՝
— 350 գր. թթվասեր 20% -ոց
— 120 գր. շաքարավազ
— 1 հատ ձու
— վանիլային շաքար
— 130 գր. կարագ
— 3 ճաշի գդալ ալյուր…
Պատրաստման եղանակը շատ պարզ է, նույնիսկ անփորձ մեկը կարող է հեշտությամբ պատրաստել այն:Եկեք սկսենք: Մի ամանի մեջ խառնել ձուն, շաքարը, ալյուրը եւ թթվասերը: Զանգվածով տարան տեղադրեք եռացող ջրի վրա և անընդհատ խառնեք, մինչեւ կրեմը չպնդանա.Հեռացրեք ջրի վրայից եւ ամբողջովին զովացրեք: Կարագը մի ամանի մեջ դրեք եւ հարեք, մինչեւ այն սպիտակ դառնա: Աստիճանաբար ավելացրեք կրեմը եւ անընդհատ հարեք:Հարելուց հետո պատրաստի կրեմը դրեք սառնարան մեկ ժամով: Այնուհետեւ դուք կարող եք օգտագործել այն:
Այս կրեմը շատ հարմար է ձևավորման համար:Զարդարեք տորթը եւ վայելեք համը:Դուք կարող եք կրեմ պատրաստելու մասին ավելին իմանալ տեսանյութում, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն ցուցադրվում է: