Էրիկ Անթառանյանն արդեն ավելի քան տասը տարի է, ինչ ամուսնացած է Իզաբելլա Մանասսարյանի հետ։ Նրանք երկու տղաներ ունեն։ Զույգի ավագ որդին արդեն ինը տարեկան է և դպրոց է հաճախում։
Արցախյան վերջին պատերազմի ցավալի ելքից հետո հաղորդավարն իր սոցհարթակում մտահոգություն էր հայտնել այն առիթով, որ չի կարողանա տղաներին բացատրել, թե ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, որ մեր զինվորները պարտվեցին։
Նա պատերազմի ընթացքում մասնագիտական աշխատանքով էր զբաղվում Արցախյան տարբեր հատվածներում։ Էրիկի կինը՝ Իզաբելլան, հանրայնացրել է իրենց ավագ որդու՝ Սերգեյի վերջերս գրած շարադրության տեքստը։
Նա լուսանկարել է շարադրությունը, տեղադրել իր էջում և գրել հետևյալը․ «9 տարեկան տղուս շարադրությունը միասնականության մասին։ Մենք իրանց հայրենիք ենք պարտք։ Հ.Գ. չեմ օգնել, միայն երկու տեղ ստորակետ եմ ավելացրել»։
Ինչպես հասկանալի է դառնում շարադրության տեքստից, Սերգեյը միասնություն ասելիս հիշում է Ապրիլյան պատերազմի օրերը և հենց միասնությամբ է մեկնաբանում հաջողությունները։