Սաթենիկ Հազարյանը բազմազբաղ կին է, ով հասցնում է ամեն ինչ։ Նա երկու զավակների մայր է, ով կարողանում է մայրությունը համատեղել հաղորդավարական ու դերասանական գործունեության հետ։
Սաթենիկը հանդես է եկել նոր ու անչափ գեղեցիկ ֆոտոշարքով։ Լուսանկարներում Սաթենիկն իր չքնաղ դստրիկի՝ փոքրիկ Լյուսիի հետ է։
Նշենք, որ դեռ մանկուց փոքրիկ Լյուսին հետաքրքրություն է ցուցաբերում մայրիկի մասնագիտության ոլորտի նկատմամբ։ Նա իր տաղանդի շնորհիվ արդեն իսկ հասցրել է հանդես գալ ֆիլմում։
Փոքրիկ Լյուսին նկարահանվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան տարեդարձին նվիրված ֆիլմում, որը նրա առաջին ֆիլմն է ըստ էության։ Ֆիլմը ցուցադրվել է ռուսական առաջին ալիքի եթերում։
Սաթենիկն այժմ ակտիվորեն ներգրավված է մի շարք նոր ներկայացումներում, որոնց առաջին ցուցադրումները տեղի են ունեցել բոլորովին վերջերս։
Այսպիսով՝ նա շարունակում է իր ակտիվ դերասանական կյանքը՝ զուգահեռ հետևելով նաև զավակների կայացման ուղու ընթացքին։