Կտոր մը կարոտախտ

Ձեզ ծանո՞թ է այս փողկապը,սպիտակի և շագանակագույնի այս նոստալգիկ համադրությունը,հիշեցի՞ք քանի անգամ եք հագել այս համազգեստը:Աչքերի առաջ սահում է դպրոցականի Ձեր՝ համեստ,ուսումնատենչ կերպարը…

Կտոր մը կարոտախտ

Մեր տատիկներից,պապիկներից,մի քիչ ավագ սերունդը նաև ծնողներից հաճախ ենք լսում խորհրդային բարքերի,խորհրդային մարդկանց,խորհրդային տարիների կյանքի մասին:Ձեզ է՞լ են պատմել,որ շարքային մարդը լավ էր ապրում,անհոգ էր,ապահով,պաշտպանված,ապագայի հանդեպ առանց լուրջ տարակուսանքի.ինձ այդպես են պատմել:

Գիտե՞ք, երբ դիտում եմ խորհրդային ֆիլմերը(իսկ ես դրանք դիտում եմ առաջին իսկ հարմար առիթի դեպքում),յուրաքանչյուր հաջորդ անգամի հետ ավելի եմ համոզվում,որ մեր մեծերը մի բան էլ զուսպ են նկարագրում,մի բան էլ քիչ են գովում իրենց կյանքի խորհրդային հատվածը.դա էլ է խորհրդային դաստիարակության,մտածողության արգասիք,ասել է թե մի տեսակ  խորհրդային հոգևոր ժառանգություն…

Միայն այն փաստը,որ խորհրդային մարդը համալսարանն ավարտելուց հետո կարիք չուներ աշխատանքի տեղավորման համար մտահոգվել,համաձայնեք,ինչ ասես արժի:Ցավո՞տ համեմատություն է…Խորհրդային Հայաստանի փլուզումից տասնամյակներ անց էլ ԲՈւՀ-ն ավարտած շրջանավարտը մնում է դիպլոմը ձեռքին շփոթված կանգնած.նա չգիտի ում պիտի դիմի կամ որտեղ պիտի աշխատի:

Իսկ նկատե՞լ եք ժամանակակից և խորհրդային մուլտֆիլմերի տարբերությունները.ինչ էին սովորեցնում խորհրդային երեխաներին,ինչ ենք սովորեցնում ժամանակակից երեխաներին…

Կտոր մը կարոտախտ

Շարքային,խորհրդային քաղաքացին լավ էր ապրում,գոհ էր կյանքից,բայց ամեն հայի գլխուղեղի մյուս կիսագնդում առավոտյան անուշ քունն ընդհատող զարթուցիչի ձայնի նման լուսաբացի հետ արթնանում ու գիշերը այդպես էլ չի քնում այն միտքը,որ Ղարաբաղյան հիմնահարցը մենք ժառանգություն ստացանք հենց այդ խորհրդային իշխանությունից:Ինձ նման մտածում է երևի հայության այն հատվածը,որի կյանքի մի մասն անցել է Խորհրդային Հայաստանում,մյուս մասն անցնում է Հայաստանի Հանրապետությունում.մի կողմից կարոտախտն է տանջում,մյուս կողմից սթափ դատողությունը հանգիստ չի տալիս…

Понравилась статья? Поделиться с друзьями: