Դերասան Գնել Սարգսյանը և նրա ընկերներն այցելել են հայտնի դարձած տիկին Ազնիվին, ով վերջին շրջանում գերության մեջ է եղել, ապա վերադարձվել է հայրենիք։ Տղաները պարզել են, որ Ազնիվը բավականին վատ պայմաններում է ապրում։
Նրան այցելելու համար բարերարներն այցելել են Ապարան։ Այցի շրջանակներում այցելուները ծանոթացել են նաև Ազնիվի պատմությանը և ներկայացրել այն նաև իրենց դիտորդներին։ Ազնիվին գումար են ուղարկել դրսից։
Պատմությունից պարզ է դառնում, որ Ազնիվը կամավորագրվել է և պայքարել է արցախյան վերջին պшտերազմի ժամանակ։ Ավելին, Ազնիվը դեռ աղջնակ է եղել, երբ սկսվել է արցախյան առաջին պшտերազմը, որին ակամա մասնակցել է Ազնիվը։
Հետո նա մասնակցել է Ապրիլյան պшտերազմին, ինչպես նաև վերջին դեպքերին՝ Ջաբրաիլի հատվածում օգնություն ցուցաբերելով մեր տղաներին։ Տիկին Ազնիվը շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիներից։ Այս ուշագրավ այցի մանրամասները ներկայացնող տեսանյութը՝ կից։