Հռիփսիմե Հակոբյանը սոցհարթակում շարունակում է պահել կայուն իր ակտիվությունը՝ հետևորդներին տարբեր ուշարժան նյութերով հիշեցնելով իր մասին։ Երգչուհու հիմնական նյութերը իր երգարվեստի ու բալիկի մասին են։
Հռիփսիմեն մի կարճատև նյութ է հրապարակել իր սոցհարթակում, որտեղ երգում է «Կիլիկիա» հայտնի երգը։ Երգչուհին երգը կատարում է կենդանի հնչողությամբ, ինչպես երևում է՝ դատարկ տարածքում։
Երգչուհու հետևորդների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ նյութի մեջ Հռիփսիմեն բավականին կլորիկ փորիկ ունի։ Դա թույլ է տվել եզրակացնելու, որ Հռիփսիմեն սպասում է իր երկրորդ բալիկին։
Նշենք, որ Հռիփսիմեի և Մարտինի առաջնեկը բավականին խելացի և զգացմունքային բալիկ է։ Նրա մասնակցությամբ տեսանյութը, որտեղ փոքրիկ Լեոն աղոթում էր մեր զինվորականների պահպանության համար, ամռանը մեծ տարածման ու արձագանքների էր արժանացել։
Շատերն են հացրել սիրել պայծառ Լեոյին։ Հռիփսիմեի երաժշտական կատարման տեսարանից մի փոքրիկ հատված ներկայացնում ենք ստորև։