Լավրենտ Համբարյանը քսանութ տարեկան էր․ նա ծնվել էր 1992 թվականին։ Լավրենտը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր հայկական բանակի զորամասերից մեկում։ Նա պատվով ու խիզախորեն մասնակցել է Տավուշում եղած իրադարձություններին։
Տավուշի դեպքերի ժամանակ իրեն քաջաբար դրսևորած Լավրենտը պարգևատրվում է։ Սեպտեմբերի վերջին Արցախում սկսված պшտերազմին Լավրենտը ևս մասնակցում է՝ ընտանիքի անդամներին ասելով, թե Տավուշում է, որ չանհանգստանան։
Ցավոք սրտի, այս պшտերազմում ընդհատվում է Լավրենտի կյանքը՝ անկատար թողնելով նրա բաժում երազանքները։ Լավրենտն ամուսնացած էր Հասմիկի հետ։ Նրանք երկու հրաշալի բալիկներ ունեն։
Հասմիկը, խոսելով հերոսացած ամուսնու մասին, պատմում է, որ նա շատ հարմարվող ծառայող էր։ Սեպտեմբերի երեսունին Հասմիկի ծննդյան օրն է եղել։ Լավրենտը զանգել է, շնորհավորել, խոստացել վերադարձին կարմիր վարդեր բերել։
Ավաղ, ճակատագիրն այլ ընթացք էր կանխորոշել գեղեցիկ ընտանիքի համար․ Լավրենտն ընկնում է հոկտեմբերի վեցի մարտերի ժամանակ՝ հավերժանալով իր սխրանքով։