Դեռ անցյալ տարի ամուսնացած Միհրան և Արփի գեղեցիկ զույգն այսօր արդեն օրերցօր մեծացող բալիկ ունի։ Զույգի ամուսնության արարողություն բավականին նեղ միջավայրում է տեղի ունեցել, իսկ այդ մասին նախապես տեղյակ են եղել քչերը։
Մինչ այս հարսանեկան արարողությունից որոշ կադրեր ու լուսանկարներ զուգը և նրանց մտերիմները առիթ ունեցել են հրապարակելու։
Սակայն Արփի Գաբրիելյանը նոր հրապարակում է արել, որտեղ ներկայացված են անցյալ տարվա հարսանիքի ուշագրավ ու կարևոր դրվագները մի քանի րոպեում։
Տեսանյութը հրապարակելով՝ Արփի Գաբրիելյանը գրել է, որ ինքն այդ կադրերը պետք է ավելի վաղ՝ դեռ անցյալ տարի հանրայնացներ, սակայն չի արել, քանի որ այն նոր են իրեն ուղարկել։
Արփի Գաբրիելյանի հրապարակած տեսանյութը ջերմ ու բուռն արձագանքների առիթ է տվել, շատերը շնորհավորել են զույգին սիրահարների օրվա առիթով՝ ցանկանալով հարատև սեր, իսկ ոմանք էլ գրել են, որ շատ են սիրում զույգին։
Տեսանյութը՝ կից։